Որերորդ անգամ ապշահար հետևում եմ, թե պառլամենտում ինչպես է ընդդիմությունը հերթական անգամ ինքնանվաստացման ակցիաներ իրականացնում։
Ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք ուզում, և, ընդհանրապես, ձեզ լա՞վ եք զգում։
Սա է՞ ձեր օրակարգը, կամ դուք օրակարգ ունե՞ք:
Եթե չունեք, ինչու՞ եք գնում էդ նիստերին:
Ցլամարտիկի կեցվածքով ոչնչի մասին բանավիճելը (ավելի ճիշտ՝ չանա տալը), հոգեհանգստի մասնակցել-չմասնակցելու հարցով արդարանալ կամ ընդդիմանալը խոսենյութ սարքելով ու՞ր եք ուզում հասնել:
Չե՞ք հասկացել, որ ձեզ հաջողությամբ և պարբերաբար փչացնում են՝ ներքաշելով անարժեք, անպատիվ ու քստմելի դիալոգ-բազարների մեջ, դուք էլ՝ ջանասիրությամբ հո չե՜ք ներքաշվում։
Զրո եք դարձել, հասկանու՞մ եք։
Դավիթ ԱՆԱՆՅԱՆ